01/12/2022 12:12
Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար. Վարչապետ
2023 թվականի պետական բյուջեում հստակ ֆիքսել ենք 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությունը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար, որովհետև մենք ընկերություններից ահազանգ ենք ստանում, որ հենց իրենք մյուս տարվա իրենց պոտենցիալ աճի մեջ շատ լուրջ պրոբլեմ են տեսնում, որ կարող է աշխատուժի բացակայության պատճառով չկարողանան տեմպը պահել», - ասաց նա։
Փաշինյանը հույս ունի, որ, ի հեճուկս գնաճի, մյուս տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կլինի։
«Սրա համար ի՞նչն է հիմք տալիս, առաջինը՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը ու մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը», - ընդգծեց վարչապետը։