02/12/2022 18:30
Ծորակի և ֆիլտրացված ջրի էական տարբերությունները. Ո՞րն ընտրել
Մեր օրերում ջրի ընտրության հարցում մարդիկ ունեն ընտրության լայն հնարավորություն։ Հասանելի է ոչ միայն ծորակի ջուրը, այլև ֆիլտրացված, շշալցված ջուրը։ Ուստի բավականին դժվար է ընտրել այն տարբերակը, որն էկոլոգիապես առավել մաքուր և առողջության համար օգտակար կլինի: Ջուր ընտրելիս մարդկանց մեծ մասն առաջնորդվում է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են համը, բաղադրությունը, թափանցիկությունը և հոտը:
Հաճախ ծորակի ջուրը մարդկանց համար տեսանելի աղտեր չի պարունակում և թվում է, թե մաքուր է և կարող է գործածվել ինչպես խմելու, այնպես էլ կենցաղում օգտագործելու նպատակով: Այն դեպքերում, երբ ծորակի ջուրը առանձնապես չի տարբերվում ֆիլտրացված կամ շշալցված ջրից, փորձագիտական բացատրությունները կօգնեն ձեզ ընտրել ամենաապահովն ու օգտակարը:
Զտիչով անցած ջրի և անմիջապես ծորակից եկող ջրի տարբերությունը պայմանավորված է որակով և աղտերի առկայությամբ։ Ֆիլտրացում անցած ջուրը չի պարունակում երկաթի աղտոտ մնացորդներ, որոնք հայտնվում են հին, ժանգոտված խողովակների միջով հոսելիս։
Պետք է նկատի ունենալ սակայն, որ շշալցված հանքային խմելու ջրի չարաշահումը ևս կարող է վնասակար լինել առողջության համար։ Նման ջուրը պարունակում է մեծ քանակությամբ աղեր, այն նախատեսված չէ կանոնավոր օգտագործման համար։
Շատերս ենք նկատել, որ տարբեր քաղաքներում ջրի համը տարբեր է: Համի զգացողությունները ձևավորվում են այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են մագնեզիումը, կալցիումը և այլն: Այս բաղադրիչները որոշում են ջրի կարծրության աստիճանը. Եթե կարծրության մակարդակը բարձր է, ապա այն կարող է լավ անդրադառբալ մաշկի և մազերի վրա, հակառակ դեպքում, կարող է առաջացնել քոր: Այս խնդրի լուծումը պարզ է՝ անհրաժեշտ է եռացնել ջուրը մինչ օգտագործումը։
Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, մասնագետներն առաջարկում են օգտագործել ածխածնի ֆիլտրեր, որոնք օգնում են պայքարել քլորի և ազտոտվածության այլ դրսևորումների դեմ:
Ածխածնով հագեցած ֆլտրացումը պահպանում էջրի բաղադրության մեջ առկա էական տարրերի համամասնությունը, ինչպես նաև փափկացնում է ջուրը և բարելավում համի ընկալումը: Ածխածնային զտիչները իսկապես բազմակողմանի են և հարմար ջուրը մաքրելու համար: Սակայն ջրի խիստ աղտոտվածության դեպքում՝ տհաճ հոտի և յուղոտ խտության, ապա այն պետք է վերլուծել համապատասխան հետազոտության միջոցով և, ըստ արդյունքների, գնել հատուկ զտիչ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։