02/12/2022 13:30
Իմ հերն ասել է՝ «տղա՛ ջան, պայքարից հետ կանգնել չկա». մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ վերջին վեց ամսում իր ընտանիքը, իր հարազատները ենթարկվում են ապօրինի ճնշումների։
«Քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ, ինչ կարող են՝ անում են։ Հայրս էլ է հարցաքննվել, հորս փորձում են մեղադրանք առաջադրել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե հայրն իրեն հորդորել է՝ պայքարից հետ կանգնել չկա։
«Մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունն այս կերպ մտածում է, որ կարող են վախեցնել իրեն, բայց «սխալվում են»։