02/12/2022 12:34
Այս տարի տոնական լուսավորությունը բացառիկ կլինի, բոլորը տպավորված են լինելու. Տիգրան Ավինյան
Ամանորյա տոնական միջոցառումները կմեկնարկեն մի քանի օրից. տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ, և վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու իրականացված աշխատանքներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլոր վարչական շրջաններ։ Լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից», - ասաց Ավինյանը։
Նա վստահեցրեց, թե քաղաքացիների անհանգստությունը փարատվելու է շենքերին՝ լուսավորման համակարգերի փակցման հետ կապված.
«Աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է շենքերի անվտանգ վերադարձը նախնական տեսքին։ Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու», - ասաց Ավինյանը։