02/12/2022 17:55
Արցախում նշանավորել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։
Արցախի նախագահը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին:
Հանրապետության նախագահին ուղեկցում էին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ուժային կառույցների ղեկավարները: