«500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. իրականացվել է 530 կմ ասֆալտապատում»․ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էր

02/12/2022 19:37

«500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. իրականացվել է 530 կմ ասֆալտապատում»․ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում՝ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 համայնք, ներկայում ընթանում են լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի շուրջ քննարկումներ: Շարունակվել է համայնքներում քաղաքացների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) տեսքով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը. ընթացիկ տարում ՔՍԳ ստեղծվել է 7 համայնքում, ընդհանուր առմամբ այս պահին ՔՍԳ ներդրվել է 56 համայնքի 75 բնակավայրում: Պատասխանատուները վստահեցրել են, որ շուրջ 40 պետական ծառայություն տեխնիկապես հնարավոր է իրականացնել նշված համակարգի միջոցով: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022թ. 800.000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով: Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն ԱՄՆ դոլարի շրջանակում, շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը:

Աղբահանության ոլորտում՝ «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի շրջանակում ավարտական փուլում են Հրազդանի սանիտարական աղբավայրի և Մարտունու ու Ակունքի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքները, հայտարարվել է հաջորդ տարի աղբամանների ձեռքբերման մրցույթը: Մշակվել է մյուս 8 մարզում կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման ծրագրային առաջարկ, որը քննարկվում է միջազգային փորձագետների հետ, ակնկալվում է տարեսկզբին հայտարարել նախագծման մրցույթը:

2018-2022թթ. համայնքներում իրականացվել է 1897 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 90 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Առաջատար ոլորտներն են՝ ասֆալտապատումը, լուսավորությունը, հասարակական շենքերի նորոգումը, ջրային ենթակառուցվածքների բարելավումը, մանկապարտեզները և այլն: Արդեն ստացվել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը. ներկայացվել է 459 ծրագիր՝ ավելի քան 112 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: ՏԿԵՆ կողմից իրականացվել է 2022թ. ավարտված և երաշխիքային ժամկետում գտնվող 481 ծրագրի մշտադիտարկում, վերացվել է հայտնաբերված թերությունների 80 տոկոսը, գործընթացը շարունակվում է:

Շարունակվել են ճանապարհային ցանցի վերականգնման և զարգացման ծրագրերը՝ արդիականացման, որակի և անվտանգության բարելավման միջոցով: Նշվել է, որ 2022թ. համար նախանշված՝ 500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. ներկա դրությամբ իրականացվել է 530 կմ ասֆալտապատում: Մեծ մասը կազմել է հիմնանորոգումը, կատարվել են նաև միջին նորոգման աշխատանքներ: Նշվել են հատկապես Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում կառուցվում են նոր ճանապարհներ: Զեկուցվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ընթացքի մասին, նշվել է, որ ավարտվել են ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր: Ներկայացվել են ընթացիկ բարեփոխումներն ու նախաձեռնությունները, ճանապարհների կառավարման և սպասարկման ուղղությամբ քայլերը:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի մասին. նշվել է, որ այս տարվա նոյեմբերի դրությամբ տրամադրվել է 66 լիցենզիա, ստուգաչափված է 152.000 գազաբալոն, վկայագրման ժամանակ խոտանվել է մոտ 5000 գազաբալոն, որից 4600-ը ժամկետանց է եղել և պոտենցիալ պայթյունավտանգ: Շարունակվել է նաև մյուս ոլորտներում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման գործընթացը, այդ թվում՝ 19 լիցենզիա տեխզննման կայանների մասով: Միասնական երթուղային ցանցի ներդրման համար կազմակերպվել են մարզերի օպերատորների ընտրության մրցույթներ, որոշ մարզերում համակարգն արդեն իսկ արդիականացվում է, մյուսներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայացվել են ճանապարհային վճարների գանձման էլեկտրոնային համակարգը և դրա ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքը, երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացված ծրագրերը:

Էներգետիկայի բնագավառում շարունակվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության ապահովման գործընթացը, ինչի արդյունքում լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2031թ.: Իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների վերազինման, ինչպես նաև նոր ենթակայանների կառուցման աշխատանքներ, ընթացքի մեջ են Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը: Մեկնարկել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որի շահառուների թիվը գերազանցում է 400-ը:

Մշակվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագիրը:

Ընդերքի ոլորտում 2022թ. շարունակվել է օրենսդրական դաշտի բարելավումը: Տրամադրվել է 50-ից ավելի ընդերքօգտագործման իրավունք, իսկ զուգահեռ իրականացված վարչական վերահսկողության շրջանակում արձանագրվել է կազմակերպությունների կողմից պարտավորությունների պատշաճ կատարման դրական դինամիկա: Մշակվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Միգրացիայի բնագավառում իրականացվել են մատուցվող ծառայությունների թվայնացման աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ներդրվել են օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը, հետընդունման (ռեադմիսիայի), փախստականների և ապաստան հայցողների հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգերը: Ավարտին է հասցվում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը առաջին անգամ 2019 թ.-ից իրականացվել է նաև Երևանում։

Վարչապետն ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունը և հետաքրքրվել մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել այդ առնչությամբ: Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետի կողմից կարևորվել է սուբվենցիոն ծրագրերի որակի ապահովումը, համայնքների խոշորացման նպատակային իրականացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի հասցեականությունը, աղբահանության գործընթացի ճիշտ կազմակերպումը, գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, ճանապարհների սպասարկման և կշռման ժամանակակից համակարգերի ներդրումը, գազալցակայանների նկատմամբ վերահսկողության խստացումը: Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը նշել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման և ակտիվ հանրային հաղորդակցության անհրաժեշտությունը:

 

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա 08/01/2025 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ 08/01/2025 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են 08/01/2025 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) 08/01/2025 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը 08/01/2025 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) 08/01/2025 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 08/01/2025 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում 08/01/2025 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին 08/01/2025 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան 08/01/2025 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան 08/01/2025 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» 08/01/2025 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ 08/01/2025 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան 08/01/2025 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ 08/01/2025 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու 08/01/2025 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր 08/01/2025 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան 08/01/2025 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) 08/01/2025 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ 08/01/2025 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան 08/01/2025 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ 08/01/2025 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան 08/01/2025 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է 08/01/2025 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել 08/01/2025 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի 08/01/2025 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով 08/01/2025 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 08/01/2025 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան 08/01/2025 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան 08/01/2025 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին 08/01/2025 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով 08/01/2025 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ 08/01/2025 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից 08/01/2025 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) 08/01/2025 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 08/01/2025 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում 08/01/2025 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը 08/01/2025 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) 08/01/2025 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին 08/01/2025 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) 08/01/2025 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան 08/01/2025 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան 08/01/2025 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար 08/01/2025 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել 08/01/2025 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ 08/01/2025 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար 08/01/2025 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան 08/01/2025 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է 08/01/2025 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան 08/01/2025 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը