02/12/2022 14:44
Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է. ի՞նչ է անում պետությունը՝ Ադրբեջանի մռթին հասցնելու համար. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ադրբեջանի գործողությունները շատ նման են մարտական գործողությունների վերսկսմանը, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական ու ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը», - ասաց նա։
Աբրահամյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ինչպես Արցախի ու Հայաստանի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այնպես էլ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։
«Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է, այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է անում պետությունը, ի՞նչ է անում իշխանությունը՝ զսպելու, կանխելու կամ հնարավոր գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի մռթին հասցնելու համար», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։