02/12/2022 12:27
Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ)
Հայաստանի գործող իշխանությունների օրոք է, որ Արցախի Հանրապետությունն այնքան բյուջետային օգնություն է ստացել, որքան ամբողջ վերջին 30 տարիների ընթացքում չի ստացել, Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նա ասաց, թե պատերազմի արդյունքում ու հետևանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են։
«Արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահ զորախումբն է», - ասաց Աղաջանյանը։