02/12/2022 09:44
«Հրապարակ». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ով ԱՊՀ երկրների և ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունների ղեկավարն է։ Մեկնելու են նաև Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հրաժարվել է մեկել՝ այլ գործուղման պատճառով։ ԱԺ աշխատակազմից 8 անձ էլ կլինի։ Անցած տարի Մոսկվայում Սիմոնյանն առաջարկել էր այդ նիստը Երևանում անել, ինչո՞ւ չի ընդունվել։ ԱԺ լրատվականից ասացին․ «2019-ին խորհրդարանական վեհաժողովի լիագումար և ՀԱՊԿ խորհրդի նիստերն անցկացվել են Երևանում, այս տարվա հունիսի 6-ին՝ նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, ուստի որոշվել է անցկացնել Մոսկվայում»»։