03/12/2022 20:32
Բուսայուղերի տեսակներն ու օգտակար հատկությունները
Մեր օրերում առկա բուսական յուղերի լայն տեսականին հաճախ կարող է շփոթության մեջ գցել գնորդին և դժվարացնել ընտրությունը։ Բուսական յուղի որակը մեծ մասամբ կախված է արտադրության եղանակից։ Յուրաքանչյուր տեսակ մարդու օրգանիզմի վրա թողնում է իրեն հատուկ օգտակար ազդեցություն։
Ըստ չափորոշիչների, ոչ մի բուսական յուղ իր բնույթով չի կարող խոլեստերին պարունակել։ Իսկ ձիթապտղի յուղի համակարգված օգտագործումը կարող է նվազեցնել դրա քանակությունը արյան մեջ։
Ձիթապտղի յուղը օգտակար է ողջ մարսողական համակարգի համար։ Այն նվազեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը և պաշտպանում ստամոքսը գաստրիտի և խոցերի առաջացումից։ Ձիթապտղի յուղը նաև նպաստում է կալցիումի կլանմանը։ Ուստի այն ընդունելը հատկապես կարևոր է երեխաների համար՝ ակտիվ աճի, կմախքի ձևավորման շրջանում։
Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ուռուցքաբանության և սրտանոթային հիվանդությունների վտանգը, կանխում մաշկային խնդիրների զարգացումը։
Այնուամենայնիվ, բացի ձիթապտղից, խորհուրդ է տրվում օգտագործել նաև ավելի ավանդական յուղեր՝ պատրաստված կտավատի և կանեփի սերմերից:
Կտավատի սերմի յուղը պարունակում է էական ճարպաթթուներ, օմեգա-3 և օմեգա-6 ճարպեր, որոնքը կարևոր են առողջությունը պահպանելու և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար։ Կտավատի յուղում օմեգա-3 ճարպաթթուները երկու անգամ ավելի շատ են, քան ձկան յուղում: Այն նաև պարունակում է ճարպային լուծվող վիտամինների ավելցուկ, որն անհրաժեշտ է ուղեղին և սեռական գեղձերի աշխատանքի համար:
Կտավատի սերմի յուղը օգտագործվում է նաև սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, ուղիղ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար։ Այն ունի բարերար ազդեցություն նյարդային համակարգի վրա, նվազեցնում է արյան ճնշումը, բարելավում է երիկամների աշխատանքը և տեսողությունը։
Կարևոր է իմանալ, որ կտավատի յուղը չափից շատ տաքացնելիս, այն ակնթարթորեն օքսիդանում է՝ կորցնելով իր օգտակար հատկությունները, և լույսի ներքո դրա մեջ ձևավորվում են ազատ ռադիկալներ։
Մարդու առողջության վրա ունեցած իր դրական հատկությունների շնորհիվ, կանեփի յուղը ևս ընդնունված է խոհարարության մեջ։ Կանեփի յուղը պարունակում է A, B, C և D խմբերի վիտամիններ: Այն օգտագործվում է անքնության, նևրոզի, ռևմատիզմի և ծերունական սկլերոզի դեպքում:
Ամբողջ աշխարհում, տնային տնտեսուհիների մոտ արևածաղկի բուսայուղը շատ տարածված է, բայց այն, ինչպես եգիպտացորենի բուսայուղը, ընդհանրապես օմեգա-3 ճարպեր չի պարունակում, այլ միայն օմեգա-6։ Արևածաղկի բուսայուղի միջոցով մեր օրգանիզմը ստանում է էական ճարպաթթուներ՝ լինոլիկ և գամմա-լինոլենաթթուներ, որոնք անգնահատելի են շաքարախտի, արթրիտի և մաշկային հիվանդությունների դեպքում։ Այնուամենայնիվ, արևածաղկի բուսայուղի երկարաժամկետ սպառումը կարող է դառնալ վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից մեկը։ Վիտամին E-ն արևածաղկի բուսայուղում 12 անգամ ավելի է, քան ձիթապտղի յուղում։ Վերջինիս օգտագործումը խորհուրդ չի տրվում դերմատոզով հիվանդներին:
Դդմի սերմի յուղը ցինկի և սելենի, վիտամին PP-ի, վիտամին E-ի, հզոր հակաօքսիդանտներ բիոֆլավոնոիդների և կարոտինոիդների աղբյուր է։ Ավանդական բժշկության մեջ այն օգտագործվում էր աղիքային մակաբույծների դեմ պայքարելու և ծանր հյուծվածությունից հետո վերականգնվելու համար։
Կաթնատուփի յուղը պարունակում է հազվագյուտ նյութ՝ սիլիմարին, որը պաշտպանում է լյարդի բջիջները բոլոր տեսակի թույներից, դեղերի թունավոր կողմնակի ազդեցություններից և երիտասարդացնում է մաշկը։
Քունջութի յուղը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում: Օրական մեկ ճաշի գդալը 2-3 անգամ ավելացնում է կալցիումի պարունակությունը։
Ընկույզի յուղը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, երկաթ, ֆոսֆոր, կոբալտ։ Օգտագործման օրական նորման 20-28գ է։
Մայրիի յուղը պարունակում է էական ամինաթթու արգինին: Այն պատասխանատու է ազոտի մոնօքսիդի արտադրության համար, որը կանխում է ավելորդ քաշի զարգացումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։