03/12/2022 10:35
Զինվորական կարգապահությունից են խոսում․ ուսադիրները մի մասինը ուսին են, մյուսինը՝ այլ հատվածում, տարբեր նախասիրությունների «համազգեստներից» դեռ չեմ խոսում․ Աբրահամյան
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է զինվորականների համազգեստների թեմային՝ կից լուսանկար հրապարակելով։
«Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։ Պաշտպանության նախարարի «համազգեստը»՝ մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։
Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասինը ուսին են, մյուս մասինը՝ այլ հատվածում։ Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։
Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։
Հ․Գ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստներից», դրանց կրումից դեռ չեմ խոսում», - գրել է Աբրահամյանը։