03/12/2022 13:34
Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը մերժվել է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունն ԱԱԾ-ն մերժել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
Փաստաբան Զորայր Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար։ Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:
Միջնորդությունը գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ, որտեղ և քննիչը որոշում է կայացրել մերժել այն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։