03/12/2022 20:20
2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի, տնտեսության վերականգնումը կսկսվի 2024 թվականից․ Մակրոն
2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ TF1 հեռուստաալիքի եթերում։
«Գալիք 2023 թվականը, անշուշտ, կնշանավորվի համաշխարհային տնտեսության դանդաղ աճով։ Մենք արդեն իսկ դա տեսնում ենք։ Պետք է շարունակենք աշխատել տնտեսության վերականգնման ուղղությամբ, ինչը, կարծում եմ, կսկսվի 2024 թվականին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան ունի ներուժ և հնարավորություններ՝ հաղթահարելու պատմության այս բարդ փուլը։
«Այս պայմաններում ֆրանսիացիները, եվրոպացիները պետք է ամրապնդեն իրենց անկախությունը, շեշտը դնեն ներդրումների, արդյունաբերության, տեխնոլոգիական նորարարությունների զարգացման վրա։ Մենք կհաղթահարենք այս շոկը»,- ասել է Մակրոնը։