03/12/2022 19:51
Արցախից հայտնում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական կեղծ լուրը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։