04/12/2022 13:17
«Սև ուրբաթ-2022»․ ինչ են պատվիրել հայերն արտերկրից․ ռեկորդներ «Ամազոն»-ում և «Գլոբբինգ»-ում (Տեսանյութ)
Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթը «Սև ուրբաթն» է, որն սկսվում է հինգշաբթի երեկոյան, և հենց այս իրադարձությամբ էլ սկիզբ է դրվում ամանորյա զեղչերին։ Ամբողջ աշխարհում մարդիկ այս օրվան սկսում են պատրաստվել նախապես։ Անհավատալի է թվում, բայց ԱՄՆ-ում միջին վիճակագրական քաղաքացին «Սև ուրբաթին» սկսում է պատրաստվել միջինը 5-6 շաբաթ առաջ, այսինքն՝ մոտ հոկտեմբերի կեսերին:
Ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ, և այս ռեկորդը միակ չէ․ տարեցտարի գնումները շատանում են, նոր ռեկորդներ սահմանվում։ Այս տարվա «Սև ուրբաթն» էլ բացառություն չէ․ «Ամազոնում» ռեկորդներ են եղել՝ կապված «Սև ուրբաթի» ամենամեծ զեղչերի թվի հետ։
Հայաստանում «Սև ուրբաթը» շարունակում է ամրապնդել իր դիրքերը, հայ հասարակությունը նույնպես մեծ անհամբերությամբ է սպասում այս օրվան։ Սա վերաբերում է ոչ միայն խանութներից գնումներ կատարելուն, այլև՝ օնլայն պատվերներին։
Aysor.am-ի հետ զրույցում սա հաստատեց նաև արտերկրից օնլայն գնումներն առաքող «Գլոբբինգ» ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղել։ Մոտավոր հաշվարկներով՝ «Գլոբբինգի» միջոցով կատարվել է 4,5 մլրդ դրամի գնում, ինչը ամբողջ Հայաստանում արված գնումների կեսն է։
Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում նշեց արտերկրից օնլայն գնումներն առաքող ընկերության ներկայացուցիչրը, Գլոբբինգի՝ ԱՄՆ-ի պահեստում ամեն օր ստանում են 40 մեծ բեռնատար ապրանք և այս թվերն օր օրի աճում են, ինչպես նաև զանգերի կենտրոնը ստանում է օրական 12,000 զանգ։ Պատվերների մեջ հետաքրքիր վիճակագրություն կա։
Ամենաշատ գնված ապրանքներն են՝
• ամանորյա նվերներ
• հագուստ
• էլեկտրոնիկա
Այս տարվա նորությունն այն է, որ պատվերների մեջ հաճախ են հանդիպել ամենօրյա օգտագործման ապրանքներ և իրեր։
«Արդեն իսկ պարզ է, որ որքան շատ են գնումներն ու պատվերներն արտերկրից, այնքան շատ ավելի աշխատանք և էներգիա պետք է ներդնել՝ նման ծավալների կառավարման համար։ Թե՛ սպասարկման ոլորտի, թե՛ պահեստի աշխատակիցները էքստրա ռեժիմով են աշխատում, իսկ ծանրոցների գրանցումն ու մշակումը պահեստներում իրականացվում է 48 ժամվա ընթացքում», - նշեց «Գլոբբինգ» ընկերության ներկայացուցիչը։
Հավելենք, որ միայն «Սև ուրբաթի» օրերին «Գլոբբինգի» միջոցով կատարվել է 280 000-ից ավելի գնում, որից միայն 100 000-ը՝ Հայաստանից։