05/12/2022 18:21
Տոքսիններ և թունավոր միացություններ օրգանիզմում. Ազդեցությունն ու մաքրման եղանակները
Մարմնի մաքրումը ամենօրյա բնական ֆիզիոլոգիական կարիքն է՝ ծրագրավորված հենց բնության կողմից: Առողջ նյութափոխանակությամբ օրգանիզմի արտազատման համակարգերի մաքրման աշխատանքը նույնպես կարևոր է և անմիջականորեն կապված մարդու ինքնազգացողության հետ։ Օրգանիզմի մաքրումը պայմանավորված է այնպիսի օրգանների աշխատանքով, ինչպիսիք են երիկամները (միզուղիների համակարգով), լյարդը (լեղուղիների համակարգով), մաշկը (քրտնագեղձերի համակարգով) և, վերջապես, աղիները (մարսողական համակարգով):
Մեր սննդակարգը հաճախ ներառում է այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են ոչ սննդարար տարեր և ծանրացնում օրգանիզմի բնականոն աշխատանքը։ Այդ պատճառով մարմնում կուտակվում են չշարժվող կամ դանդաղ արտազատվող նյութեր, որոնք անվանվում են տոքսիններ։
Տոքսիններն առողջ օրգանիզմի կողմից չեն յուրացվում. Դրանցից են լորձը (օրինակ՝ աղիների պատերին), տարբեր վնասակար նյութեր՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, բուրավետիչներ, նիտրատներ, թունաքիմիկատներ, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում, բայց հաճախ են հանդիպում սննդամթերքում: Ի դեպ, ավելորդ ճարպը և երիկամների քարերը նույնպես թունավոր տոքսիններ են պարունակում։
Չնայած իրենց ողջ թունավորությանը, ներքին ծագման տոքսիններն ունեն օրգանիզմից արտազատվելու յուրօրինակ հատկություն։ Արտաքին ծագման տոքսիններից հատկապես վտանգավոր են անօրգանական ծագման նյութերը՝ դրանց թվում ծանր մետաղների աղերը։ Նրանք կարող են կուտակվել մարմնի բոլոր հյուսվածքներում՝ առանց արտազատման։ Ցավոք սրտի, դրանց ընդունումը օրգանիզմ հազվադեպ չէ, և ծանր մետաղների աղերը կարող են ներթափանցել նաև սննդամթերքի օգտագործման ժամանակ: Չափաբաժինն, իհարկե, սակավ է, բայց կա աստիճանական կուտակման ազդեցություն:
Տոքսինները բակտերիալ, բուսական կամ կենդանական ծագման նյութեր են, որոնք կարող են արգելակել ֆիզիոլոգիական գործառույթները և օրգանիզմում իմունային պատասխան առաջացնել: Աղիքային պաթոգեն միկրոֆլորայի (դիսբակտերիոզի) զարգացմամբ օրգանիզմ են մտնում մանրէաբանական ծագման տոքսիններ։
Եթե տոքսինները բնական ճանապարհով չեն արտազատվում և սկսում են խանգարել կյանքին՝ ակտիվության նվազման, իմունիտետի, մարմնի վրա ցաների, կնճիռների, մազերի գունաթափման միջոցով, ապա անհրաժեշտ է դիմել լրացուցիչ միջոցների՝ օրգանիզմը մաքրել ըստ բժշկի ցուցումների։
Ամռանը և աշնանը օրգանիզմը հագեցած է բնական ծագման մթերքների լայն տեսականիով, հավաքագրում է վիտամիններ, միկրոէլեմենտներ։ Ուստի, օրգանիզմը մաքրելու բարենապաստ ժամանակաշրջանը ձմեռն է՝ համապատասխան բնական ռիթմերին և հուշող ազդակներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։