05/12/2022 16:19
Հուսով եմ՝ անհրաժեշտ լրամշակումից հետո Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը կստորագրվի, դա պետք է նաև Հայաստանին․ Զաս
Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց Հայաստանի համար, Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Երկրների ղեկավարների հանձնարարությամբ՝ Հայաստանում գործունեություն ծավալեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը՝ Կազմակերպության գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Աշխատանքի արդյունքներով նախապատրաստվեց Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, որը քննարկվեց նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում։ ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով այդ նախագիծը հնարավոր չեղավ ընդունել։ Հուսով եմ, որ անհրաժեշտ լրամշակումից հետո կհասնենք այս նախագծի ստորագրմանը և միջոցառումների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա պետք է այդ թվում՝ Հայաստանին»,- Զասի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։