05/12/2022 16:09
«3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, ժամկետն ու օրակարգը համաձայնեցվում են․ Լավրով
Հարավային Կովկասում խնդիրների լուծման «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, ժամկետն ու օրակարգը համաձայնեցվում են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Խոսեցինք նաև խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետություններին և նրանց երեք հարևաններին՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, առաջին հանդիպումը կայացավ, իսկ այժմ մենք պատրաստում ենք հերթական այսպիսի միջոցառումն ու համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու հանդիպման օրակարգը»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։