05/12/2022 13:42
Եթե ադրբեջանցիները մեկ անգամ իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ՀՀ-ում կամ Արցախում․ Օհանյան
44-օրյա պատերազմից հետո սադրանքները, պարտադրանքները Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակվում են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով․«Եթե ադրբեջանցիները մեկ անգամ իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ՀՀ-ում կամ Արցախում»։
Խոսելով օրերս տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ադրբեջանցիները ներկայանալով իբրև բնապահպաններ, կեղծ պատճառաբանություններով փակել էին Հայաստան-Արցախ միակ մայրուղին Օհանյանը նշեց՝ դատելով նրանց տեսքից՝ ադրբեջանցի սադրիչների մեծ մասը զինվորականներ էին։
«Հայաստանի իշխանությունները պետք է Արցախի գոյության հայեցակարգ մշակեն, ուղղություններից մեկն էլ պետք է լինի արտաքին քաղաքականությունը, որի միջոցով պետք է հստակեցվեն հարաբերությունները խաղաղապահ ուժերի հետ: Իշխանություններին թվում է՝ եթե լռենք, չըմբոստանանք, մեր շահերն առաջ չտանենք, թուրք-ադրբեջանական տանդեմը հանգստանալու է, բայց, ընդհակառակը, ախորժակն ուտելու ժամանակ է բացվում, նրանց շարունակական ճնշումներն Արցախի և Հայաստանի նկատմամբ շարունակվելու են», - ասաց նա։
Սեյրան Օհանյանը նաև հիշեցրեց, որ թեև գերիների և պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել, բայց միայն վերջին մեկ ամսում է հանձնաժողովը ԱԱԾ պետի գլխավորությամբ նիստեր անցկացնում.
«Շուրջ երկու տարի այդ գործընթացը հատվածական ձևով են իրականացրել՝ ամեն գերատեսչություն իր մասով, բայց պետական հանձնաժողովը չի աշխատել:
Մենք շաբաթ օրը եղել ենք Վարդենիսում, զոհվածի ընտանիքում ենք եղել, որի մարմինը սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններից հետո մնում է միջդիրքային տարածությունում, մինչև հիմա այդ մարմինը չեն կարողանում հանել»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17