05/12/2022 20:00
ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան պայմանավորվել են ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել 2023 թվականի առաջին եռամսյակում։ Համաձայնագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևյովը և Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը։
«ԵԱՏՄ-ն մեծ նշանակություն է տալիս փոխշահավետ համագործակցության զարգացմանը Ինդոնեզիայի հետ, որը մեր հիմնական առևտրային գործընկերներից մեկն է ՀԳՀԾ-ում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Անհրաժեշտ է օգտագործել չիրացված ներուժը: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, առևտրի ազատականացումը թույլ կտա ապրանքաշրջանառությունն ավելացնել ևս 1, 5 միլիարդ դոլարով»,- ասել է Սլեպնյովը։
Նշենք, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48,4%-ով, արտահանումն աճել է ավելի քան 2,5 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է մոտ 16%-ով։