05/12/2022 17:55
Բնական գազը, որը Թուրքիան գնում է Ռուսաստանից, 3-4 անգամ թանկացել է․ Չավուշօղլու
Թուրքիայի կողմից գնվող ռուսական բնական գազի գինը 3-4 անգամ բարձրացել է, ԱՊԱ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն
«Բնական գազի գինը, որը Թուրքիան գնում է Ռուսաստանից, 3-4 անգամ թանկացել է»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ էներգետիկ և այլ բնույթի ճգնաժամերի խորացումը կանխելու համար անհրաժետ միջոցառումներ իրականացնելն օրվա հրամայականն է։
Այս համատեքստում Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան «այն երկիրն է, որն ունակ է մեծ ներդրում ուենալ միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման հարցում»։