05/12/2022 18:49
Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցում է 12 մարզիկ
Բոլիվիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է:
Ինչպես տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, առաջնությանը կմասնակցեն 79 երկրների 267 ծանրորդ և 270 ծանրորդուհի: Հայաստանը հանդես կգա 12 հոգով՝ 5 կին, 7՝ տղամարդ:
Առաջինը հանդես կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, դեկտեմբերի 8-ին: Նա պայքարը կսկսի Բ խմբում: Դեկտեմբերի 11-ին նախ մրցահարթակ կմտնի 89 կգ քաշային Վարդան Մանուկյանը, ապա՝ նույն քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հաջորդ օրը մեդալների համար պայքարը կսկսեն 96 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 13-ին Հայաստանից հանդես կգան 3 հոգի՝ 76 կգ քաշայիններ Միլենա Խաչատրյանն ու Տաթև Հակոբյանը, 102 կգ քաշային՝ Սամվել Գասպարյանը: Դեկտեմբերի 14-ին մեդալների և վարկանիշային միավորների համար պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:
Մրցումային վերջին օրը, դեկտեմբերի 16-ին, հանդես կգան ծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը: Նրանց մրցակիցը կլինի նաև նախկին թիմակից Գոռ Մինասյանը, որն այժմ ներկայացնում է Բահրեյնը:
Օլիմպիական հինգ քաշերում հաղթողները կնվաճեն Փարիզ-2024-ի խաղերի առաջին ուղեգրերը: