05/12/2022 09:59
Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն դեկտեմբերի 9-ից
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայանալիք աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 9-ից: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են` Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Իսկ կանանց ընտրանին ունի այս կազմը` Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթեւ Հակոբյան, Միլենա Խաչատրյան (76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+87 կգ)։
Առավել բարձր քաշային կարգերի ներկայացուցիչները մեդալների համար կպայքարեն դեկտեմբերի 13-ից:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 17-ին: