06/12/2022 14:28
Թաթոյանը շեշտել է Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու կարևորությունը՝ համազգային մարտահրավերների հաղթահարման համար
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին արժանացել եմ «Ազատության» մրցանակի` իմ գործունեության համար, տեղեկացնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ելույթով շնորհակալություն եմ հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:
Կարևոր եմ համարում տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են մեր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:
Նշեմ, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինձ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»», - գրել է նա: