06/12/2022 11:22
ՀՀ-ն կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Այս տարի լրացել է Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար կարևոր հանգրվան է։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն» , - նշված է նախագահի ուղերձում։