06/12/2022 14:44
Ռոբերտ Հայրապետյանը պատգամավորի մանդատը չի վերցնի
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:
Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:
Աստված պահապան Հայաստանին և Արցախին»: