06/12/2022 19:20
«5-րդ ալիք»-ը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունը
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ «Շարկ» ՍՊԸ-ն նոյեմբերի 25-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սուքիասյանին՝ հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի համար։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին։