06/12/2022 10:25
«Մոսկվա՛ ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր»․ ըստ միջազգայնագետի՝ Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը դա է
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է, ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ դա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել:
Ըստ նրա՝ Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա՛ ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին):
«Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին): Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում:
1. Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար,
2. Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից:
3. Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար:
Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են», - գրել է նա: