07/12/2022 21:25
Վեներան սիրո, գեղեցկության, սեքսուալության, ներդաշնակության մոլորակն է. Ինչպե՞ս արժանանալ նրա բարեհաճությանը
Կնոջ արտաքին տեսքը, ինչպես նաև կնոջ կերպարի արտացոլումը տղամարդու աչքերում շատ առումներով կախված է Վեներա մոլորակի դիրքից՝ ըստ անձի նատալ քարտեզի։ Նատալ քարտեզը մարդու անհատական հորոսկոպն է, այն կազմվում է՝ հաշվի առնելով, թե արևային համակարգի մոլորակներն ինչ դիրքում են եղել՝ մարդու ծննդյան պահին։ Այդ տվյալների հիման վրա էլ կառուցվում է նրա անհատական աստղագուշակը՝ ընդգրկողմարդու մասին գրեթե ամբողջ ինֆորմացիան՝ հակումներն ու ունակությունները, կյանքի զարգացման ուղիները։
Ինչպես նշում են աստղաբանները, եթե Վեներան կնոջ անհատական աստղագուշակում ուժեղ դիրքում է, կամ կինն ապրում է Վերենայի փուլում, որը մոտ 20 տարի է տևում, ապա նա միշտ գեղեցիկ ու ցանկալի է տղամարդկանց աչքերում։ Վեներա մոլորակի բարենպաստ ազդեցությամբ պայմանավորված, այս կանայք, հակառակ սեռին դուր գալու համար, կարիք չունեն ավելորդ ջանքեր գործադրել՝ նիարել, փոխել արտաքին տեսքը։ Վեներայի ուժեղ ազդեցության գոտում գտնվող կանանց տղամարդիկ աստվածացնում են։
Սակայն լինում է նաև այնպես, որ Վեներայի էներգիան խախտվում է։ Ինչպե՞ս է հնարավոր հասկանալ դա։
Աստղաբանները նշում են մի քանի կողմնորոշող կետեր ․ տղամարդիկ այդ ժամանակ կնոջը միայն որպես սեքսուալ օբյեկտ են ընկալում, սեռական հիվանդություններ են առաջանում, շրջապատը գեղեցկացնելու բոլոր փորձերը ձախողվում են, դասական երաժշտությունը նյարդայնացնում է, սիրային հարցերում գուշակների միջամտությանը դիմելու ցանկություն է ծագում, սիրային պատահական կապեր են հաստատվում, այլ մարդկանց հրապարակայնորեն ծաղրելը հաճույք է պատճառում, հնամաշ կամ պատռված հագուստ կրելիս անհարմարության զգացողություն չի առաջանում, առողջ սննդակարգին հետևելն ավելի ու ավելի բարդ է դառնում, ցանկությունները կառավարելը՝ ավելի ու ավելի դժվար։
Ի՞նչ անել՝ Վեներայի բարենպաստ ազդեցությունը վերադարձնելու համար
Վեներայի էներգիան ներդաշնակեցնելու համար աստղաբանները խորհուրդ են տալիս գեղեցիկ, բայց ոչ աչք ծակող հագուստ կրել, մետաքսից զգեստներ կամ ներքնազգեստ հագնել, անկեղծ լինել սիրո հարցում և սերը չշփոթել կապվածության հետ, երջանկացնել այլ մարդկանց՝ տարբեր քայլերով ու արարքներով, խոհանոցում սիրով պատրաստել ուտեստները և գեղեցիկ ձևավորել դրանք՝ մատուցելիս, կառավարել սեփական ցանկությունները, այցելել (հատկապես ուրբաթ օրերին) ցուցահանդեսներ, թանգարաններ, դասական երաժշտության համերգներ, զարգացնել խոսքը՝ խոսել գեղեցիկ ու գրագետ, զարգացնել ճաշակը։
Վեներա մոլորակի հետ «ներդաշնակ ապրելու» համար պետք է փոխվել ներքուստ․ այդ դեպքում որոշ ժամանակ անց խորհրդավոր մոլորակի բարենպաստ ազդեցությունը կնկատվի՝ կյանքի բոլոր բնագավառներում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։