07/12/2022 19:29
Սկլերոդերմիա․ Հիվանդության բուժման եղանակները
Սկլերոդերմիան շարակցական հյուսվածքի հիվանդություն է և բնութագրվում է վերջինիս կարծրացումով։ Տարբերում են սկլերոդերմիայի համընդհանուր, որը որը աչքի է ընկնում ախտահարման համակարգային բնույթով և սահմանափակ ձևերը։
Հիվանդությունը սկսվում է մաշկային ծածկույթի ամուր այտուցի գոյացումով։ Մաշկը ձգված է, չի ծալքավորվում, արտաճնշելիս փոսիկ չի առաջանում։ Նրա գույնը դառնում է մոխրադեղին, մանուշակագույն բծերի երևալու հետևանքով, երբեմն ընդունում է խայտաբղետ, մարմարային տեսք։ Ոչ հազվադեպ մաշկի ախտահարմանը նախորդում են նախանշանային ախտանիշներ՝ ընդհանուր տկարություն, թմրում, քոր, նյարդացավեր ու հոդացավեր, տենդ։
Մաշկի մակերեսը դառնում է հարթ, փայլուն, գույնը մոմանման է, փղոսկրի գույն հիշեցնող, երբեմն կապտավուն նրբերանգով։ Բոլոր տեսակի շարժումները դառնում են դժվարին և ծանրաբեռնում հիվանդին։ Դեմքն ընդունում է դիմականման տեսք, բերանի բացվածքը նեղանում է։
Բացի մաշկի ու ստորադաս հյուսվածքների ախտահարումից, սկլերոդերմիայի դեպքում ախտահարվում են նաև ներքին օրգանները։ Ամենից հաճախ ախտահարվում են որկրերը, աղիքները, թոքերը, երիկամները, սիրտը, որը բնութագրվում է որպես շարակցական հյուսվածքի ու անոթների յուրահատուկ, համակարգային ախտահարում։
Ախտահարված մաշկի մակերեսին ոչ հազվադեպ առաջանում են ոչ մեծ տրոֆիկ խոցեր։ Աստիճանաբար պրոցեսը տարածվում է դաստակի, նախադաստակի, նախաբազկի մաշկի վրա։ Սովորաբար մատների մաշկի ախտահարումից հետո 2-3 տարի անց վարակի շրջան է մտնում դեմքի մաշկը։ Այն կարծրանում է, ձեռք է բերում մոմանման տեսք, որի հետևանքով դեմքը դառնում է դիմականման։ Բերանի բացվածքը նեղանում է, ոչ հազվադեպ առաջանում է կոպերի արտաշրջում։
Հիվանդությունն առաջանում է չափահասների մոտ՝ կանանց մոտ զգալիորեն ավելի հաճախ, քան տղամարդկանց։
Առանձին դեպքերում, ինչպես ակրոսկլերոզի, այնպես էլ սկլերոդերմիայի ժամանակ, կարծրացած մաշկում նշվում է կալցիումի աղերի կուտակում։
Սկլերոդերմիայի յուրահատուկ, շատ մակերեսային ձևն է ներկայացնում սպիտակ բծերի հիվանդությունը։ Այն դիտվում է կանանց մոտ, գերազանցապես մեջքի վերին մասի մաշկի վրա՝ թիակներից վեր ու նրանց միջև, կրծքի մաշկի, երբեմն էլ սեռական օրգանների մաշկի վրա։
Տարածված է այն կարծիքը, որ սկլերոդերմիան հանդիսանում է նյարդաներզատիչ խանգարումների արդյունք, որոնք տանում են դեպի արյունատար անոթների ու միջանկյալ փոխանակության հետագա փոփոխությունների՝ պայմանավորելով շարակցական հյուսվածքի համակարգային բնույթի կարծրացումը։
Համընհանուր սկլերոդերմիայի ժամանակ արդյունավետ են լիդազայի ենթամաշկային ներարկումները։ Ակրոսկլերոզի ժամանակ ամենաարդյունավետ են այն միջոցները, որոնք բարելավում են սնուցումն ու խթանում ծայրամասային արյան շրջանառությունը։
Մաշկի կարծրացման փուլում նշանակվում են տաք պրոցեդուրաներ, լոգանքներ, ցեխաբուժություն, պարաֆինաբուժում, դիաթերմիա, ուլտրամանուշակագույն ճառագայթում, մերսում և այլն։ Նպատակահարմար են ծովային ու ծծմբաջրածնային լոգանքները և բուժական մարմնամարզությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։