07/12/2022 16:54
Իրավիճակը փխրուն է. ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, թե ռուս խաղաղապահների հետ բանակցության արդյունքում հարցն արագ հարթվել է:
«Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ ու պահանջարկներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ու արձանագրվել են բոլոր կողմերի կողմից: Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն ու նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր՝ արդեն մեկնաբանությունների հարց է», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում:
«ՊԲ-ի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է ու սա այսօր, առավել քան երբևէ, պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում: Երբ որ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ գոյաբանական վտանգը կա», - ասաց Արարատ Միրզոյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17