07/12/2022 13:55
Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է. ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ճիշտ չի դուրս գալիս», երբ հայտարարում է, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում:
«Այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ նաև, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք` Լավրովի տարբերակ: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ կար ու, ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողներ հետ իմ հայտնի տեսանյութից հետո ինքը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը` Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ չկա այն, ինչ ասել է Լավրովը:
«Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս, նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ», ա- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17