07/12/2022 14:05
Ալեն Սիմոնյանը չի բացառում` հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում (Տեսանյութ)
Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման», - ասաց նա:
Սիմոնյանը հիշեցրեց, որ երեկ փոխվարչապետների հանդիպում է տեղի ունեցել, ու պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ: