07/12/2022 13:22
Կատրին Կոլոննան հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին:
«Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», - ասել է Կոլոննան:
Կոլոննան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլացել: Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին ու խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։