08/12/2022 15:04
Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու. ԱԽ քարտուղար
Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Վաշինգոտնյան հանդիպումից հետո իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաև հստակություն չկա` խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս», - նշեց Գրիգորյանը:
Նա ասաց, թե Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որ քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:
ԱԽ քարտուղարն ասաց, թե ենթադրում է, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու:
«Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա դա պետք է հստակ նշվի», - ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17