08/12/2022 15:10
Հայաստանը քննարկում է Փաշինյան-Ալիև հանդիպման բոլոր տարբերակները
Հայաստանը քննարկում է Փաշինյան-Ալիև հանդիպման բոլոր տարբերակները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծվել, բայց Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը», - նշեց ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանն ասաց, թե հանդիպումը կարող է լինել Սանկտ Պետերբուրգում, կարող է լինել Բրյուսելում կամ որևէ այլ տեղ:
Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա, ըստ Ալիևի, նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա։