08/12/2022 17:11
Լավագույն տարբերակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ՝ անորոշ ժամանակով, քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը․ Բաբայան
Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի՝ Արցախին օգնելու, սատարելու, հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում՝ ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։