08/12/2022 19:45
Թուրքիան բանակցելու է Ռուսաստանի հետ՝ գազը 25 տոկոսով ավելի էժան գնելու հարցի շուրջ
Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ բանակցել՝ ներկրվող գազը 25 տոկոս զեղչով գնելու հարցի շուրջ, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։
Bloomberg-ի աղբյուրի հայտնած տեղեկատվության համաձայն՝ Անկարան ցանկանում է, որ 25 տոկոս զեղչը տարածվի նաև 2023 թվականի վճարումների և 2022-ին արված որոշ վճարումների վրա՝ հետադարձ ուժով։
Եթե Թուրքիային չհաջողվի հասնել ցանկալի արդյունքին, ապա կփորձի վճարումների հետաձգման հնարավորություն ստանալ՝ մինչև 2024 թվականը։