08/12/2022 10:16
«Հրապարակ». Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը՝ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը... Իհարկե, կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Եվ ցանկացած պահի, երբ որ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը»։