08/12/2022 14:02
Հայաստանն Արցախին միջպետական վարկ կտրամադրի
Հայաստանը Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ կտրամադրի. որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Նպատակը 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։
Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 8 մլրդ դրամ: