09/12/2022 13:17
Շարունակելու ենք աշխատել, որ հասկանանք՝ որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկման համար. Արմեն Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից հնչող հայտարարությանը, որով Ադրբեջանը հերքել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնությունը Վաշինգտոնում:
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան: Բանակցություններում միայն հայկական կողմը չի եղել: Ամերիկյան կողմն էլ է եղել: Կա դրա մասին արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է», - Ազգային ժողովում ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշեց՝ զարմանում է, երբ հերքվում է փաստված բանը:
«Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ», - ընդգծեց ԱԽ քատուղարը:
Նա նշեց, թե հայկական կողմը վերջին շրջանում բազմաթիվ աշխատանքներում միջազգային գործընկերների կողմից հետաքրքրություն է նկատել այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17