09/12/2022 12:03
Տնտեսական աճը կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել. Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կապիտալ ծախսերը «խրոնիկ թերակատարվում են»:
«Թերակատարվում են, որովհետև կառավարությունը չի կարող դա իրացնել, չի ստացվում, սխալ է գնահատել պոտենցիալը», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ նրա՝ կառավարությունը, չկատարելով կապիտալ ծախսերը, խափանել է տնտեսական աճը:
«Այն աճը, որը մենք տեսնում ենք, կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել, ոնց եկել են, այնպես էլ կգնան: Տնտեսական պոտենցիալի վրա որևէ ազդեցության գնահատական ես մինչև այսօր չեմ տեսել», - ընդգծեց Խաչատրյանը:
Նա ասաց, թե ՀՀ կառավարությունն աննախադեպ մակարդակի է հասցրել պետական պարտքը: