09/12/2022 12:15
Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան
Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»,- նշեց նա:
Ըստ Ավետիսյանի` այս ամենը վտանգավոր է, սակայն, միևնույն ժամանակ՝ կառավարելի:
«Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա, չի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: