09/12/2022 19:43
ԵԱՏՄ մաքսային տարածքով անցնող բեռների տեղաշարժի սահմանափակումները պետք է վերացվեն․ Տոկաև
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է վերացնեն միության տարածքով ապրանքների տարանցման սահմանափակումները, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Կարծում եմ, որ մեր ընդհանուր մաքսային տարածքով անցնող ղազախական և ոչ միայն ղազախական բեռների տեղաշարժի սահմանափակման, քվոտավորման, ապրանքների տեղափոխման հետաձգման բոլոր դեպքերը պետք է բացառվեն։ Այսպիսի սահմանափակումները չեն բխում ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության նպատակներից ու ոգուց»,- ասել է Տոկաևը։