09/12/2022 13:32
Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը սենյակում». ՀՀ ԱԽ քարտուղար
Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե չկա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայամանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը տարանջատվեն: Սակայն, երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ», - ընդգծեց նա:
Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ:
«Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա: Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել», - հավելեց Արմեն Գրիգորյանը: