ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ

09/12/2022 14:04

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եզրափակիչ նիստում։

Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին` ավանդական հյուրընկալության և այսօրվա հանդիպման կազմակերպման, ինչպես նաև Ղրղզստանի նախագահության ընթացքում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացման համար:

Անկեղծորեն ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և ցանկանում հայտնել Հայաստանի Հանրապետության՝ դիտորդ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը, նշեմ, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։

Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։

Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։

Հարգելի գործընկերներ,

Ի շարունակություն նեղ ձևաչափով օրակարգային առանցքային հարցերի շուրջ մեր քննարկումների՝ ցանկանում եմ բարձրաձայնել տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։

Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։

Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։

Գործընկերներ,

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։

Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։

Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։

Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։

Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։

Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։

Հարգելի գործընկերներ,

Նշեմ, որ ընթացիկ տարվա արդյունքներով Հանձնաժողովն անդամ-պետությունների կառավարությունների հետ միասին բարձր մակարդակի աշխատանք է ցուցաբերել Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ՝ ապահովելով ազգային և վերազգային շահերի պատշաճ համադրումն այս ոչ դյուրին ժամանակաշրջանում։

Իր հերթին, վերազգային կարգավորման առաջնահերթ ոլորտների՝ տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակով իրականացված թվային վերափոխումը կստեղծի հիմքեր Միության անդամ-պետությունների միջև վստահության համար:

Շարունակելով ինտեգրված տեղեկատվական համակարգի անցումը թվային հարթակի՝ մենք կկարողանանք ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող ամուր ենթակառուցվածք ձևավորելու համար։

Այս համատեքստում, մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր։

Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն եմ համարում ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։

Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Անկասկած կարելի է արձանագրել, որ մեր համատեղ ջանքերը բերում են գործնական արդյունքների, և մենք զգում ենք ինտեգրման դրական ազդեցությունը, ինչը հնարավոր է դառնում Միության անդամ երկրների լավ համակարգված փոխգործակցության շնորհիվ։ Անցնող տարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար դարձավ հոբելյանական։ Այս տասը տարիների ընթացքում այն, անշուշտ, դարձավ Միության անդամ երկրների համար մի շարք կարևոր որոշումների նախաձեռնողը։ Այս կապակցությամբ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի բոլոր անդամներին՝ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ, Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում իրենց արժանի ավանդի համար։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2022 թվականին ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել Միության մարմիններում նախագահությունը ստանձնած ռուսական կողմին։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի հավատարմությունը ԵԱՏՄ մասին պայմանագրի հիման վրա ամրագրված սկզբունքներին ու նպատակներին և բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա խթանման։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել և հաստատվել են էներգետիկայի և առևտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշում է կայացվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի  կնքման շուրջ բանակցային գործընթաց:

Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Այսօր, 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները Այսօր, 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Այսօր, 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա 08/01/2025 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ 08/01/2025 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են 08/01/2025 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) 08/01/2025 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը 08/01/2025 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) 08/01/2025 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 08/01/2025 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում 08/01/2025 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին 08/01/2025 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան 08/01/2025 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան 08/01/2025 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» 08/01/2025 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ 08/01/2025 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան 08/01/2025 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ 08/01/2025 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու 08/01/2025 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր 08/01/2025 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան 08/01/2025 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) 08/01/2025 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ 08/01/2025 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան 08/01/2025 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ 08/01/2025 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան 08/01/2025 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է 08/01/2025 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել 08/01/2025 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի 08/01/2025 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով 08/01/2025 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 08/01/2025 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան 08/01/2025 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան 08/01/2025 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին 08/01/2025 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով 08/01/2025 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ 08/01/2025 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից 08/01/2025 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) 08/01/2025 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 08/01/2025 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում 08/01/2025 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը 08/01/2025 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) 08/01/2025 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին 08/01/2025 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) 08/01/2025 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան 08/01/2025 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան 08/01/2025 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար 08/01/2025 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել 08/01/2025 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

Տվյալ բաժնի վերջին նյութերը