10/12/2022 19:00
Թերապևտիկ սնուցում դիալեզ ընդունող հիվանդների համար. Ինչից է պետք հրաժարվել
Դիալեզ ընդունող հիվանդների սնունդը բուժման ընդհանուր հաջողության կարևոր բաղադրիչն է: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է պետք ուշադրությամբ հետևել բժշկի կողմից մշակված սննդակարգին, և այդպիսով կանխել բարդությունների զարգացումն ու կյանքի որակի նվազումը։ Ճիշտ դիետան և հատուկ սննդային հավելումները կարող են օգնել հաղթահարել սննդային թերությունները, լրացնել սպիտակուցների և կալորիաների պակասը: Բարձր սպիտակուցներով և բարձր կալորիականությամբ դիետան՝ սահմանափակ կալիումով և ֆոսֆորով հարուստ մթերքներով, ունակ է բարելավելու հիվանդի վիճակն ու կարգավորելու նյութափոխանակությունը։
Սննդային վիճակը դիալեզի ընթացքում կյանքի որակն ու տևողությունը, ինչպես նաև բուժման արդյունավետությունը որոշող հիմնական գործոններից մեկն է։ Որքան շատ սպիտակուցներ օգտագործի հիվանդը, այնքան բարձր կլինի նրա կյանքի տևողությունը:
Անհրաժեշտ է սննդակարգում սահմանափակել կալիումի պարունակությունը՝ընդունելով օրական 2000-2700 մգ:
Ֆոսֆորի ընդունումը չպետք է գերազանցի օրական 1000 մգ-ը։
Աղ և նատրիում (սեղանի աղ) - օրական ոչ ավելի, քան 5-6 գ կամ 75 մգ:
Հեմոդիալիզի սննդային անբավարարության զարգացման հիմնական նշաններ են․
Քաշի կորուստ՝ ավելի քան 10% վեց ամսում
Ցածր մարմնի զանգվածի ինդեքս
Լաբորատոր տվյալներ՝ ալբումինի և արյան խոլեստերինի ցածր մակարդակ
Քրոնիկ բորբոքման նշաններ
Հայտնի է, որ դիալեզի թերապիայի մեկնարկից հետո հիվանդների մի զգալի մասի մոտ նվազում է ուրեմիկ թունավորումը, սննդակարգն ընդլայնվում է, և սննդային վիճակը զգալիորեն բարելավվում է: Սակայն այս ֆոնի վրա կարող են զարգանալ ջուր-աղ նյութափոխանակության խանգարումներ, կալիումի, կալցիումի և ֆոսֆորի ցուցանիշների աճ։ 70–75 կգ քաշ ունեցող հեմոդիալեզի հիվանդի համար սննդակարգը պետք է պարունակի 75–85 գ սպիտակուց և 2500–2800 կկալ։ Եթե սպիտակուցի և էներգիայի անհրաժեշտ քանակությունը չի ապահովվում, ապա բնականաբար զարգանում է սննդային (սպիտակուց-էներգիա) անբավարարություն։
Սննդային անբավարարության զարգացումից և առաջընթացից խուսափելու, սպիտակուցի պակասը և կալորիականության ընդունումը փոխհատուցելու համար դիալեզի բուժում ստացող հիվանդների համար մշակվել են հատուկ բարձր սպիտակուցային, բարձր էներգիայի բանաձևեր: Հաշվի են առնվել դիալեզի հիվանդների համար նախատեսված սննդամթերքի հիմնական պահանջները. նման արտադրանքը պետք է լինի բարձր սպիտակուցային և բարձր կալորիականությամբ, բայց միևնույն ժամանակ սահմանափակված լինի կալիումի, ֆոսֆորոի և նատրիումի չափաբաժինները:
Նման հատուկ թերապևտիկ խառնուրդները կարելի է օգտագործել որպես ըմպելիք կամ ներարկվել խողովակի միջոցով: Խառնուրդը լիովին հարմարեցված է հեմոդիալիզով հիվանդների հատուկ պահանջներին:
Որոշ դիալեզ հիվանդներ օգտագործում են սպորտային սննդային հավելումներ, որոնք նախատեսված են առողջ մարդու նյութափոխանակության համար՝ բարձրացնելու մարմնի զանգվածը: Նման հավելումները գրանցված են որպես սպորտային սնուցում, դրանք սննդային թերությունների դեպքում թերապևտիկ օգտագործման ցուցումներ չունեն: Ավելին, հակացուցված են դիալեզով հիվանդներին և կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, քանի որ դրանք սովորաբար պարունակում են սպիտակուց՝ սոյայի իզոլատի տեսքով և զգալի քանակությամբ կալիում և ֆոսֆոր։ Այդ իսկ պատճառով, մասնագետները հորդորում են զերծ մնալ նման արտադրանքների ձեռքբերումից և դիմելով համապատասխան բժշկին՝ ստանալ հատուկ մշակված սննդակարգ։ Սեփական առողջության հանդեպ պատասխանատվությունը կկանխի սպիտակուց-էներգետիկ թերսնման զարգացումը` առանց այնպիսի բարդությունների, ինչպիսիք են հիպերկալեմիան, հիպոկալցեմիան, հիպերֆոսֆատեմիան և գերհիդրումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։