10/12/2022 14:28
Եվրամիությունն ակտիվ աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ. Տոյվո Կլաար
Եվրամիությունն ակտիվ աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ, «TRT World Forum»-ի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Այժմ կողմերի միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղություն հաստատելու հնարավորություն կա, բայց 30-ամյա հակամարտությունից հետո շատ ջանք է պահանջվում, որպեսզի վստահությունն ամրապնդվի», - նշել է Կլաարը։