10/12/2022 16:12
Ռուսաստանում հայտարարել են Վերին Լարսի անցակետի թողունակության ընդլայնմանն ուղղված աշխատանքների մասին
Ռուսաստանն աշխատում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի ընդլայնման ուղղությամբ, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության նախագահ Դենիս Գոնչարը։
«Վրացական կողմն արդիականցնում է ճանապարհային ենթակառուցվածքները, ռուսական կողմն ընդլայնում է Վերին Լարսի անցակետը»,- ասել է պաշտոնյան։
Դենիս Գոնչարը հավելել է, որ երկրների համապատասխան ծառայությունները համակարգում են իրենց գործողությունները՝ տրանսպորտային կարևոր հանգույցի թողունակության նվազումը կանխարգելելու նպատակով։