10/12/2022 17:09
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը․ Էդուարդ Շարմազանով
2022 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանրաքվեի 31- րդ տարեդարձն է։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է օրվա կարևոր նշանակության ու խորհրդի մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ Հայաստանի գործող իշխանություններն այսօր որևէ բառ չեն հնչեցրել՝ այս կապակցությամբ։
«Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որևէ ուղերձ չի հղել. երևի Ալիևն արգելել է։
Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31- րդ տարեդարձն է։
Արձանագրենք, որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որևէ խոսք չի ասել՝ ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին և ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։ Սա նույն բանն է, եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի։
Հայաստանում չկա պետական իշխանություն։ Կա ռեժիմ, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։
Սրանց թողնես՝ միայն «հիմնավորեն», որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։